-
08.09.2020|
00:01
Անզիջում հակառակությունը կրակ է բորբոքում, և անզիջում կռիվը արյուն է հեղում։ Եթե կայծի վրա փչես, կբորբոքվի, և եթե նրա վրա թքես, կմարի. այդ երկուսն էլ քո բերանից են դուրս գալիս։ Քսուն և երկերեսանին թող անիծվեն, քանզի բազում խաղաղ ապրողներ կործանվեցին։
-
04.09.2020|
00:03
Ով հայտնում է գաղտնիքները, կորցնում է հավատարմությունը և չի գտնի բարեկամ իր հոգու համար։ Երկա՛ր մնա բարեկամի մոտ և հավատարի՛մ եղիր նրան. իսկ եթե հայտնես նրա գաղտնիքները, չես գնա նրա հետևից։
-
31.07.2020|
00:02
Կնոջ շնորհը հրճվանք է նրա ամուսնուն, և նրա ողջախոհությունը զորացնում է նրա ոսկորները։ Խոնարհ կինը Տիրոջ պարգևն է, անփոխարինելի է առաքինի հոգին։ Շնորհների վրա շնորհ է ամոթխած կինը, և համարժեք կշիռ չկա նրա զուսպ հոգու համար։
-
28.07.2020|
00:05
Ների՛ր քո եղբոր անիրավությունը, և միայն այն ժամանակ աղոթելիս քո մեղքերը կներվեն։ Մարդը մարդու հանդեպ բարկություն է կուտակում, իսկ Տիրոջից բժշկություն է խնդրում։ Իր նման մարդու հանդեպ նա չունի ողորմածություն, բայց աղերսում է իր մեղքերի թողության համար։ Ինքը ևս մարմին է, բայց ոխ է պահում։
-
24.07.2020|
00:01
Երանելի է բարի կնոջ ամուսինը, և բազում է նրա օրերի թիվը։ Բարեգործ կինն ուրախացնում է իր ամուսնուն և նրա տարիները լցնում է խաղաղությամբ։ Բարի կինը մի բարի բաժին է, որ Տերը տալիս է իրենից երկնչողներին. հարուստ թե աղքատ` նրանց սիրտը գոհ է նրանից, և նրանց դեմքը միշտ ուրախ է։
-
21.07.2020|
14:03
Կարելի է տանել ամեն տեսակ վերք, բայց ոչ` սրտի վերքը, ամեն տեսակ չարություն, բայց ոչ` կնոջ չարությունը, ամեն տեսակ հարված, բայց ոչ` ատելիների հարվածը, ամեն տեսակ վրեժ, բայց ոչ` թշնամիների վրեժը։ Օձի գլխից չար գլուխ չկա և ոչ էլ թշնամու ցասումից ավելի մեծ ցասում։
-
21.07.2020|
13:52
Երեք բանի վրա կասկածեց իմ սիրտը, բայց կա մի չորրորդը, որի համար աղոթում եմ վախից։ Դրանք են` քաղաքի բանսարկությունը, ամբոխի վրդովմունքը և սուտ չարախոսությունը, որոնք մահից ավելի դաժան են։
-
14.07.2020|
13:51
Նախընտրեցի բնակվել առյուծի և վիշապի հետ, քան ապրել չար կնոջ հետ։ Կնոջ չարությունը այլափոխում է նրա տեսքը և քուրձի նման սևացնում նրա երեսը...
-
10.07.2020|
00:02
Ինը խորհրդի եմ երանի տալիս իմ մտքում, իսկ տասներորդը կասեմ լեզվով։ Դա այն մարդն է, որ ուրախ է որդիներով և իր կենդանության ժամանակ տեսնում է թշնամիների կործանումը։
-
07.07.2020|
00:02
Երեք բանով գեղեցկացա և վայելուչ երևացի Տիրոջ և մարդկանց առջև։ Դրանք են` եղբայրների միաբանությունը, մերձավորների սերը և երբ կինն ու տղամարդը համերաշխ են իրար հետ։
€灻暵暵睹暵∶暵矫暵得/1653881157" rel="nofollow">Տեսակետ